Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

ՆԱՏՕ-ն արտակարգ նիստ է հրավիրել

ՆԱՏՕ-ն արտակարգ նիստ է հրավիրել
24.11.2015 | 23:01

ՆԱՏՕ-ն Անկարայի պահանջով արտակարգ նիստ է գումարում՝ քննարկելու թուրք-սիրիական սահմանին ռուսական Су-24 ռազմական օդանավի կործանման հարցը: Նիստի ժամանակ Թուրքիան տեղեկատվություն կներկայացնի ռուսական ինքնաթիռի խոցման վերաբերյալ: ՆԱՏՕ-ի կենտրոնակայանից հայտնել են, որ դաշինքը ուսումնասիրում է Су-24-ի կործանման հետ կապված իրավիճակը՝ մշտական կապի մեջ գտնվելով Թուրքիայի իշխանությունների հետ:

Դիտվել է՝ 2226

Մեկնաբանություններ